Call for a free consultation 818-764-7640

Հարավային Կալիֆորնիայում ավտոտրանսպորտային պատահարներից առաջացած վնասվածքների գծով փաստաբան

Տրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածք ստանալը ոչ միայն կարող է նշանակել, որ չեք կարող վարել ձեր մեքենան, բեռնատարը, մոտոցիկլը և այլն, այլև որ չեք աշխատում, որը կարող է նաև հանգեցնել բժշկական ծախսերի, ժամանակի կորստի՝ ի հավելումն ցավի, որն զգում եք մարմնական վնասվածքի պատճառով։ Այլ կերպ ասած՝ տհաճ և անախորժ իրավիճակ։ Չպե՞տք է արդյոք որևէ մեկը վճարի ձեր փոխարեն։

Մենք գիտենք, որ վնասվածքների գծով միակ փաստաբանները չենք Հարավային Կալիֆորնիայում, և հասկանում ենք, որ միգուցե փնտրում եք ամենահարմար փաստաբանին, որը կօգնի ձեզ։ Ուստիև, նկատած կլինեք, որ նրանք բոլորն ունեն նույնատիպ հնչող անուններ և նույն բանն են ասում: Նման իրավիճակում՝ ո՞ւմ զանգահարել։ Տասնամյակներ շարունակ մենք հաջողությամբ վարել ենք մարմնական վնասվածքների հետ կապված ԲԱԶՄԱԹԻՎ գործեր, հավանաբար ճիշտ ձեր դեպքի նման։ Շատերն են լսել մեր մասին՝ տեղեկանալով վնասվածք ստացածների համար ձեռք բերված մեր արդյունքների մասին կամ տեսնելով մեզ հեռուստացույցով։ Անկախ նրանից՝ լսել եք մեր մասին, թե՝ ոչ, հայտնեք մեզ, թե ինչ է տեղի ունեցել: Պարզեք, թե ինչպես կարող ենք վերադարձնել ձեր կյանքը իր բնականոն ընթացքին

Ինչո՞ւ ընտրել Shamsi իրավաբանական ընկերությանը ձեր մարմնական վնասվածքի գործի համար

  • Բարձր գնահատական և վարկանիշ – Google-ում ունի գնահատման բարձր վարկանիշ՝ 100+ կարծիքներով: Ստորև կարող եք տեսնել մեր հաճախորդների կարծիքներից մի քանիսը։
  • Պատահարները չեն սպասում աշխատանքային ժամերին ոչ էլ իրենց գործն իմացող փաստաբանները: Մենք հասանելի ենք հեռախոսով՝ օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։
  • Բազմալեզու ընկերություն – մեր ընկերությունը ձեզ կարող է սպասարկել անգլերեն, իսպաներեն, հայերեն և պարսկերեն լեզուներով:
  • Ոչ մի վճար, եթե գործը չենք շահում – դուք մեզ ոչինչ չեք վճարում, եթե չենք շահում ձեր գործը: Այս կերպ, դուք կարող եք կենտրոնանալ ձեր ապաքինման, այլ ՈՉ ԹԵ հաշվի վրա:
  • Անձնական փորձառություն – փաստաբան և հիմնադիր Sean Shamsi-ն միշտ անձամբ հասանելի կլինի ձեզ համար։ Անձամբ վարելով վնասվածքների բոլոր գործերը՝ նա ապահովում է, որ դուք ստանաք այն անհատական մոտեցումը, որն ակնկալում եք և որին արժանի եք:
  • Բազմամիլիոնանոց փաստաբանների ֆորումի անդամ – համարվում է Միացյալ Նահանգների դատապաշտպանների ամենահեղինակավոր խմբերից մեկը, այս կազմակերպության անդամակցությունը սահմանափակվում է միայն այն փաստաբաններով, ովքեր կարողացել են ձեռք բերել բազմամիլիոնանոց դատավճիռներ կամ դատական կարգավորումներ:
  • Մենք ձեր ձայնն ենք – մենք կգտնենք ձեզ համապատասխան բժշկական մասնագետի, կուսումնասիրենք ձեր հայցը, կխոսենք վկաների հետ, կստանանք ոստիկանության զեկույցը և կապ կհաստատենք ապահովագրական ընկերության հետ։ Մենք կարգավորում ենք բոլոր խնդիրները, մինչ դուք ապաքինվում եք։
  • Արագ արձագանք – մեր հաճախորդների հետ հաղորդակցվելիս մենք առանձնանում ենք մեր արագ արձագանքման ժամկետով: Մենք երբեք թույլ չենք տա, որ ձեր հարցերն ու մտահոգությունները մնան չարձագանքված։
  • Ոչ մի դեպք չափազանց բարդ կամ դժվար չէ – ահա այստեղ է կարևորվում համառությունն ու օրենքի իմացությունը: Մենք անում ենք ամեն անհրաժեշտը, նույնիսկ դժվարին դեպքերում։
  • Ապրումակցում, մանրամասներ և հրատապություն – ձեր գործը ձեր ուշադրության կենտրոնում է: Մենք աշխատում ենք կարեկցանքով, որպեսզի ձեզ լսված զգաք, մանրամասն դետալներով՝ ձեր գործի ոչ մի տարրը բաց չթողնելու համար, և հրատապությամբ՝ ձեր գումարն ավելի արագ ստանալու համար։
  • Անհատականացված մոտեցում – Մենք գիտակցում և ընդունում ենք, որ յուրաքանչյուրի կարիքները առանձնահատուկ են: Մենք ձեր նկատմամբ ցուցաբերում ենք այն ուշադրությունը, որին արժանի եք:
  • Մենք ձեզ տեղեկացված ենք պահում – թափանցիկությունը շատ կարևոր է։ Մենք ոչ միայն պարզապես ձեզ հետ ենք զանգահարում, այլև պարբերաբար տեղեկություններ ենք փոխանցում։ Մենք նաև պարզապես զանգահարում ենք՝ պարզելու, թե ինչպես եք։

Թույլ տվեք օգնել ձեզ
եւ ձեր ընտանիքին

Զանգահարեք (818) 764-7640 կամ լրացրեք համառոտ ձեւը ստորեւ: Մենք սովորաբար պատասխանում ենք 1 աշխատանքային օրվա ընթացքում, բայց հաճախ միեւնույն օրը: Մի վարանեք, ձեր հարցերը ողջունելի են:

"*" indicates required fields

This field is for validation purposes and should be left unchanged.

Պարտադիր դաշտեր*
Ձեր տեղեկատվությունը մեզ մոտ ապահով

է Մենք հարգում ենք ձեր գաղտնիությունը: Ձեր տրամադրած տեղեկատվությունը կօգտագործվի ձեր հարցին պատասխա նելու համար:

Արդյո՞ք անհրաժեշտ է փաստաբան իմ մարմնական վնասվածքի համար

Միգուցե դուք այնպիսի մարդ եք, ով վարանում է որևէ մեկին դատի տալ: Այդուհանդերձ, դուք կարող եք զգալ ցավ, զրկանք և անհանգստություն, ստիպված լինել ժամանակ ծախսել մեծ թվով անսպասելի բժշկական հաշիվների վրա, աշխատել աշխատաժամանակից դուրս և չկողմնորոշվել, թե ինչպես առաջ շարժվել:

Չպե՞տք է որևէ մեկը վճարի կատարվածի համար: Մարմնական վնասվածքի հարցերով զբաղվող փաստաբանն անհրաժեշտություն է՝ ապահովելու համար, որ դուք ստանաք այն, ինչին արժանի եք, և որը ճիշտ է:

Պլանավորեք ձեր ԱՆՎՃԱՐ խորհրդակցությունը

Զանգահարեք (818) 764-7640 կամ լրացրեք ձեւը

Ինչ են ասում մեր հաճախորդները

Google Logo PPC
J
T
L

Փաստացի կարծիքներ, որոնք հայտնել են հաճախորդները մեզ և իրենց փորձառությունը նկարագրելու համար

«Իմ գործը վերցնելուց անմիջապես հետո «Շամսի» իրավաբանական ընկերությունը շատ արագ ընթացք տվեց դրան և հասցրեց լուծման», « Նրանք ոչ միայն արագ են աշխատում, այլև ապահովում են, որ հաճախորդը գոհ լինի յուրաքանչյուր ձեռնարկված քայլից, ինչը հեշտացնում է գործի ընթացքին հետևելը», «Ես 10/10 աստղ կտայի փաստաբան Շամսիին», «Շամսի» իրավաբանական ընկերությունը ամենահիանալի, բանիմաց և հոգատար փաստաբանական գրասենյակն է, որի հետ ես աշխատել եմ», «Շամսի» իրավաբանական ընկերությունը շատ խորը և մանրակրկիտ մոտեցում է ցուցաբերել իմ գործի յուրաքանչյուր քայլին», «Շոնը հրաշալի փաստաբան է եղել մեր ընտանիքի համար», «Բարի, իր գործին նվիրված և առատաձեռն ժամանակ տրամադրելու առումով», «Մենք լիովին վստահում ենք նրան և չափազանց ուրախ ենք, որ նա մեր կողքին է», «Ես անձամբ խորհուրդ եմ տալիս Շոնին, նա շատ ուշադիր է այն հարցում, որ ձեր գործի ոչ մի մանրամասն չանտեսվի, և ձեզ կօգնի գտնել ձեր առողջական կարիքների համար անհրաժեշտ համապատասխան բժիշկներին», «Ես կցանկանայի, որ ավելի շատ աստղերի հնարավորություն լիներ, քանի որ նա արժանի է դրան», «Նա շատ համբերատար էր, հարգալից
և շիտակ ամեն ինչում», «Նա ՄԻԱԿ մարդն էր, ով իսկապես լսեց ինձ և հիանալի աշխատանք կատարեց», «Եթե ուզում եք, որ ձեր գործը շահեք, անպայման դիմեք Շոնին», «Նա ապահովեց, որ ես և որդիս բուժօգնություն և զգալի փոխհատուցում ստանանք մեր ավտովթարի հետևանքով», «ՇԱՄՍԻ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ այն վայրն է, որը ձեր գործին լուծում կտա», «Shamsi» իրավաբանական ընկերության դերակատարումը նշանակալի էր մեր կյանքում»:

Եթե ​​վերը թվարկվածները այն են, ինչ ակնկալում եք փաստաբանական գրասենյակից, կապվեք մեզ հետ՝ պարզելու, թե ինչպես կարող ենք օգնել ձեզ և ձեր ընտանիքին:

Ապահովագրական առաջարկ
$65,000
Ինչ ենք ստացել
$1,150,000.00
վճիռ
Մոտոցիկլետ եւ ավտոմեքենա (պոլիսի սահմաններ)
Ապահովագրական առաջարկ
$500,000
Ինչ ենք ստացել
$2,100,000.00
վճիռ
Ապահովագրական առաջարկ
$1,000,000
Ինչ ենք ստացել
$8,000,000.00
Կոմերցիոն՝ անչափահասի մահվամբ։
Previous slide
Next slide

Պլանավորեք ձեր ԱՆՎՃԱՐ խորհրդակցությունը

Զանգահարեք (818) 764-7640 կամ լրացրեք ձեւը

Որո՞նք են Հարավային Կալիֆորնիայում ավտովթարների հիմնական պատճառները։​

Ավտոտրանսպորտային պատահարը կարող է տեղի ունենալ բազմաթիվ պատճառներով՝ սկսած մարդկային սխալից մինչև շրջակա միջավայրի գործոններ։ Ստորև նշված են մի քանի տարածված նպաստող գործոնների օրինակներ.

  • Անուշադիր վարում
  • Արագության գերազանցում
  • Հարբած վիճակում վարում
  • Անզգույշ վարում
  • Դիմացի մեքենայից պատշաճ հեռավորության չպահպանում
  • Քնկոտ վիճակում վարում
  • Ագրեսիվ վարում
  • Վատ ճանապարհային պայմաններ
  • Ավտոմեքենայի թերություններ
  • Ճանապարհի չզիջում
  • Անփորձ վարորդներ
  • Ոչ ճիշտ շրջադարձեր
  • Ազդանշան չտալ
  • Ճանապարհի սխալ կողմով վարում
  • Հանկարծակի կանգառներ
  • Անբավարար հեռավորություն
  • Uber/Lyft/rideshare-ի ավտովթարներ

Ո՞վ կարող է մեղավոր ճանաչվել ավտովթարի ժամանակ։

Ավտոճանապարհային պատահարի վնասվածքի գործում անհրաժեշտ է բացահայտել բախման համար պատասխանատու կողմերին՝ ձեր կորուստների համար արդարացի փոխհատուցում ապահովելու համար: Կախված հանգամանքներից՝ մեղավոր կարող է ճանաչվել հետևյալ կողմերից որևէ մեկը.

  • Մյուս վարորդը – Մյուս վարորդը կարող է պատասխանատվություն կրել, եթե իր գործողությունները, օրինակ՝ արագությունը գերազանցելը, հարբած վարելը կամ անուշադիր վարելը նպաստել են վթարին։
  • Մեքենայի սեփականատերը – Եթե վթարի ենթարկված մեքենան չի պատկանում վարորդին, ապա սեփականատերը կարող է պատասխանատվություն կրել, հատկապես, եթե նա գիտակցաբար թույլ է տվել ոչ փորձառու վարորդին վարել մեքենան:
  • Գործատու – Եթե վթարի պահին վարորդը գործել է իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում, ապա նրա փոխարեն գործատուն կարող է պատասխանատվություն կրել աշխատողի գործողությունների համար:
  • Ավտոարտադրող – Եթե մեքենայի թերությունն է նպաստել վթարին, ապա ավտոարտադրողը կարող է պատասխանատվություն կրել անսարք արտադրանքի արտադրության համար:
  • Տեղական իշխանություններ – Տեղական կամ նահանգային կառավարման մարմինները կարող են պատասխանատվություն կրել, եթե վթարին նպաստել են վատ ճանապարհային պայմանները, ոչ պատշաճ ճանապարհային նշանները կամ ճանապարհային այլ խնդիրներ:

Եթե ավտովթարի հետևանքով հարազատ եք կորցրել, կարող եք նաև իրավասու լինել անօրինական մահվան պահանջ ներկայացնել մեղավոր ճանաչված կողմին և նրա ապահովագրական ընկերությանը:

Պլանավորեք ձեր ԱՆՎՃԱՐ խորհրդակցությունը

Զանգահարեք (818) 764-7640 կամ լրացրեք ձեւը

Ի՞նչ կլինի, եթե ես մասամբ մեղավոր ճանաչվեմ ավտովթարի համար:

Կալիֆորնիան ունի «զուտ համեմատական ​​զանցանքի» համակարգ, որը նշանակում է, որ դուք ամեն դեպքում կարող եք փոխհատուցում ստանալ մյուս կողմից, նույնիսկ եթե մասամբ եք մեղավոր ավտովթարի համար: Այնուամենայնիվ, եթե մասամբ մեղավոր եք, ապա ձեզ հասանելի փոխհատուցման չափը կնվազի` կախված ձեր մեղավորության չափից:

Ի՞նչ անել, եթե վնասվածք եք ստացել ավտոճանապարհային պատահարում․

  1. Վթարի մասին որքան հնարավոր է շուտ տեղեկացրեք համապատասխան մարմիններին: Դա կարող է լինել ոստիկանությունը, գործատուն, խանութի աշխատակիցը կամ վերահսկողը: Դիմեք բուժօգնության ձեր ստացած վնասվածքների համար, մի «հետաձգեք» այն: Որոշ վնասվածքներ, ինչպիսիք են՝ ուղեղի տրավմատիկ վնասվածքները կամ ներքին օրգանների վնասվածքները, կարող են ուշ արտահայտված ախտանիշներ ունենալ: Որքան շուտ կարողանաք բժշկական օգնություն ստանալ, այնքան լավ ձեր առողջության և ձեր գործի համար:
  2. Որքան հնարավոր է շատ տեղեկատվություն հավաքեք։ Դուք կամ ձեր վստահելի անձը պետք է փորձեք տեղեկատվություն ստանալ ներգրավված կողմերից: Կարևոր տեղեկություններ կարող են լինել բոլոր ներգրավված կողմերի և ականատեսների անունները: Եթե ​​ ավտովթարի եք ենթարկվել, տեղեկություններ ձեռք բերեք նաև մյուս վարորդի ապահովագրության մասին:
  3. Լուսանկարներ արեք։ Լուսանկարեք դեպքի վայրը, ձեր վնասվածքները, ավտովթարի պատճառ հանդիսացող գործոնները և այն ամենը, ինչ կարծում եք, որ կարող է անհրաժեշտ լինել: Եթե վնասվածք եք ստացել ​​որևէ մեկի սեփականության տարածքում վտանգավոր իրավիճակի պատճառով, ապա լուսանկարեք տվյալ վտանգավոր իրավիճակը:
  4. Ձեռք բերեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները: Դա կարող է ներառել ոստիկանության զեկույցները, վթարի մասին զեկույցները, բժշկական փաստաթղթերը և հաղորդակցությունը ապահովագրական ընկերությունների հետ:

Որքան շատ տեղեկություններ ունենաք ձեր գործի մասին, այնքան ավելի հիմնավոր կլինի ձեր հայցապահանջը: Եթե ​​դուք վնասվածք եք ստացել ուրիշի անզգուշության պատճառով, դիմեք Հարավային Կալիֆորնիայի անձնական վնասվածքների գծով մեր փորձառու իրավաբանին՝ հայց ներկայացնելու մասին ավելին իմանալու համար:

Ավտոտրանսպորտային պատահարների գործի բաղադրիչները

Մարմնական վնասվածքի հարցով հաջող հայցապահանջ ներկայացնելու համար դուք պետք է ապացուցեք, որ մյուս կողմն է վնասվածքի պատճառ դարձել։ Նախ, դուք պետք է ցույց տաք, որ մյուս կողմը պարտավոր էր զգուշավորություն դրսևորել և չի կատարել: Կալիֆորնիան սահմանում է զգուշավորություն դրսևորելու պարտականությունը հետևյալ կերպ․ «Անձը, ով տիրապետում է գույքը, դրսևորում է ողջամիտ զգուշավորություն՝ տարածքը ողջամտորեն ապահով վիճակում պահելու համար բոլոր այն անձանց պաշտպանության համար, որոնց ներկայությունը ողջամտորեն կանխատեսելի է»: Այն ներառում է կարմիր լույսի տակ կանգ առնելը: Եթե ​​վարորդն անցնում է կարմիր լույսի տակով, ապա նա խախտել է զգուշավորություն դրսևորելու պարտականությունը: Այդ խախտումը վտանգի տակ է դնում ձեզ և մյուս վարորդներին:

Ի վերջո, դուք պետք է ապացուցեք, որ խախտելով զգուշավորություն դրսևորելու պարտականությունը, մյուս կողմը ձեզ վնասվածքներ է պատճառել: Դիտարկելով նախորդ օրինակը՝ դուք կարող եք ապացուցել պատճառահետևանքային կապը, եթե վարորդն անցել է կարմիր լույսի տակով, հարվածել ձեր մեքենային և կոտրել ձեր ոտքը։ Անցնելով կարմիր լույսի տակով՝ վարորդը ավտովթարի պատճառ է դարձել։ Ավտովթարի հետևանքով կոտրվել է ձեր ոտքը։ Սա պարզ օրինակ է, բայց մարմնական վնասվածքների գործերը, ընդհանուր առմամբ, շատ ավելի բարդ են: Այդ պատճառով կարևոր նշանակություն ունի Հարավային Կալիֆորնիայի ավտոտրանսպորտային պատահարների գծով փաստաբան վարձելը:

Մոտոցիկլային պատահարներ Հարավային Կալիֆորնիայում

Մարդատար ավտոմեքենաներում գտնվող ուղևորները պաշտպանված են պողպատե ամրաշրջանակով, ամրագոտիների զսպման համակարգերով և անվտանգության բարձիկներով, մինչդեռ մոտոցիկլիստները բաց ճանապարհի վրա ավելի շատ վտանգների են ենթարկվում: Նույնիսկ երբ մոտոցիկլիստը վարում է անվտանգ և զգույշ, կարող է վթար տեղի ունենալ ոչ իր մեղքով: Մոտոցիկլետների վթարների ամենատարածված տեսակներից մի քանիսը ներառում են հետևյալը.

  • Կողաթեքումներ
  • «T» տիպի դիմային բախումներ կողամասին
  • Ճանապարհի բեկորների հետևանքով առաջացած վթարներ
  • Վատ ճանապարհային պայմանների հետևանքով առաջացած վթարներ
  • Ձախ շրջադարձի բախումներ
  • Հետևից բախումներ
  • Մեկ մոտոցիկլետի վթարներ
  • Հարբած վիճակում վարելու հետևանքով առաջացած վթարներ
  • Չերևացող գոտու հետևանքով առաջացած վթարներ
  • Ճանապարհը չզիջելու հետևանքով առաջացած վթարներ
  • Արագության գերազանցման հետևանքով առաջացած վթարներ

Մոտոցիկլիստները վթարի ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ են, քան մյուս տեսակի փոխադրամիջոցների վարորդները: Փաստաբան Շոն Շամսին փորձառու և հմուտ է մոտոցիկլետների վթարներից տուժածների անունից պայքարելու գործում:

Uber-ի, Lyft-ի և Rideshare-ի վթարներ

Համատեղ ուղևորափոխադրման դեպքում վթարի համար փոխհատուցում ստանալը կարող է շատ բարդ լինել: Rideshare-ի վարորդները իրենց տրանսպորտային միջոցները չեն շահագործում բացառապես իրենց շահի համար, ուստի պատասխանատվությունը միշտ չէ, որ պարզ է Uber-ի և Lyft-ի վթարների դեպքերում: Այն կարող է ընդգրկել այլ վարորդների, համատեղ ուղևորափոխադրման ընկերությանը, ավտոմեքենաների արտադրողներին և նույնիսկ ճանապարհային պայմանների համար պատասխանատու

Պլանավորեք ձեր ԱՆՎՃԱՐ խորհրդակցությունը

Զանգահարեք (818) 764-7640 կամ լրացրեք ձեւը

պետական ​​մարմիններին:

Եթե ​​ցանկանում եք փոխհատուցում պահանջել համատեղ ուղևորափոխադրման վթարի հետևանքով առաջացած վնասների համար, ապա անհրաժեշտ է բացահայտել այն կողմերին, որոնք պատասխանատու են ձեր վթարի համար: Համատեղ ուղևորափոխադրման վթարների համար պատասխանատու որոշ կողմերի թվին են պատկանում.

  • Համատեղ ուղևորափոխադրման մեքենայի վարորդը
  • Մյուս մեքենայի վարորդը
  • Հետիոտները
  • Մոտոցիկլիստները
  • Այլ փոխադրամիջոցների վարորդները
  • Պետական մարմինները
  • Ավտոմեքենայի կամ ավտոմեքենայի պահեստամասի արտադրողները

Մարմնական վնասվածք ներառող ավտովթարի գործերի տեսակներ, որոնց դեպքում կարող ենք օգնել ձեզ․

  • Ավտոտրանսպորտային պատահարներ
  • Առևտրային տրանսպորտային միջոցների պատահարներ
  • Սեռական շահագործման և բռնության դեպքեր
  • Վտանգավոր տարածքների վթարներ
  • Թերություն ունեցող արտադրանքի հայցապահանջներ
  • Անբավարար մակարդակի անվտանգության ապահովում
  • Հետիոտների, մոտոցիկլետների և հեծանիվների վթարներ
  • Ողնաշարի վնասվածքներ
  • Աշխատավայրում վնասվածքների հայցապահանջներ
  • Շինարարական վթարներ
  • Շան կծելու դեպքեր
  • Նավավարման վթարներ
  • Խնամքի հաստատություններում անփութության դեպքեր

Մենք կարող ենք նաև ներկայացնել ընտանիքի անդամներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին վերը թվարկված վթարներից որևէ մեկում:

Պլանավորեք ձեր ԱՆՎՃԱՐ խորհրդակցությունը

Զանգահարեք (818) 764-7640 կամ լրացրեք ձեւը

Մեր գտնվելու վայրը

Մենք օգնում ենք ընտանիքներին ողջ Հարավային Կալիֆորնիայում:

Տեղային մակարդակում՝ մեզ այցելում են Glendale-ից, Watts-ից, Los Angeles-ից, Central City-ից, South Los Angeles-ից, Boyle Heights-ից, Hyde Park-ից, Pacoima-ից, Lincoln Hts-ից, Wilmington-ից, Panorama City-ից, El Sereno-ից, Westlake-ից, Koreatown-ից և Լոս Անջելեսի ողջ վարչաշրջանից:

Ինչ անել հիմա

Մենք պատրաստ ենք պատասխանելու ձեր հարցերին և հասկանալու ձեր իրավիճակը, որպեսզի օգնենք ընթացք տալ ձեր գործին և ստանալ այն փոխհատուցումը, որին դուք կամ ձեր հարազատները արժանի են: Զանգահարեք մեր գրասենյակ (818) 764-7640 հեռախոսահամարով՝ ուղղելով ձեր հարցերը և նկարագրելով ձեր իրավիճակը, որպեսզի պարզենք, թե արդյոք կարող ենք օգտակար լինել ձեզ կամ նշանակենք խորհրդատվության հանդիպում: Կամ կարող եք պարզապես լրացնել այս էջի վերևում նշված ձևաթուղթը: Ձեր ձևաթուղթն էլեկտրոնային փոստով ուղղակիորեն կուղարկվի մեր գրասենյակ, և դուք կարող եք ակնկալել պատասխան մեկ աշխատանքային օրվա ընթացքում և հաճախ՝ նույն օրվա մի քանի ժամվա ընթացքում: Ձեր տրամադրած բոլոր տեղեկությունները գաղտնի են:

Skip to content